BeeGraphy ընկերությունը մշակում է երկչափ և եռաչափ պարամետրիկ մոդելավորման օնլայն խմբագրիչ, որն աշխարհում իր տեսակով կլինի առաջինը։ BeeGraphy ընկերությունը 2022 թ․-ին շուկա կմտնի 3 օնլայն ռեսուրսներով՝ 2D/3D պարամետրիկ մոդելների խանութ, 2D/3D պարամետրիկ մոդելավորման օնլայն խմբագրիչ և API միջերես՝ նախատեսված միջհարթակային ինտեգրացիաների համար։
BeeGraphy ընկերության թիմում ընդգրկված են ծրագրավորողներ, ինժեներներ, նախագծողներ և մաթեմատիկոսներ, որոնք NURBS (Non-uniform rational basis spline) մաթեմատիկական մոդելավորման հնարավորությունները կիրառում են երկչափ և եռաչափ մոդելավորման մեջ, ինչի արդյունքում BeeGraphy խմբագրիչում ստեղծված երկչափ և եռաչափ մոդելները (2D/3D models) առավելագույնս ճշգրիտ են։
Ծանոթագրություն․ NURBS մաթմոդելներն օգտագործվում են համակարգչային գրաֆիկայի մեջ՝ կորեր, մակերևույթներ և եռաչափ մարմիններ ներկայացնելու համար: Այն առաջարկում է մեծ ճկունություն և ճշգրտություն՝ ինչպես վերլուծական (ընդհանուր մաթեմատիկական բանաձևերով սահմանված), այնպես էլ մոդելավորված ձևերի մշակման համար:
Աշխարհում առաջին օնլայն պարամետրիկ մոդելավորման ծրագիրը
BeeGraphy ընկերությունը ստեղծել է 2D/3D պարամետրիկ մոդելավորման օնլայն խմբագրիչ, որի անալոգը աշխարհում դեռևս գոյություն չունի։ BeeGraphy-ի մոդելավորման ծրագրակազմում օգտագործվում են NURBS-ի վրա հիմնված մաթեմատիկական մոդելավորման ալգորիթմերը, ինչի արդյունքում մոդելների կորերի ճշգրտությունը հասնում է առավելագույնի։

Ինչ հնարավորություններ է տալիս BeeGraphy Editor-ը
- Պարամերտիկ եռաչափ մոդելավորման օնլայն խմբագրիչ (որը միակն է օնլայն ռեժիմում)։
- Նախագծողների և դիզայներների թիմերի միջև համագործակցություն իրական ժամանակում (Real-time collaboration)։
- Հաճախորդ-դիզայներ-արտադրող աշխատանքային հաղորդակցության բարելավում և գործընթացի արագության և արդյունավետության բարձրացում:
- API, որը հնարավորություն է տալիս ինտեգրել BeeGraphy-ի մոդելները և NURBS համակարգը այլ օնլայն հարթակներում և ուսումնական հաստատություններում։
- Ամպային սերվերներում մեծ ծավալով պարամետրիկ 3D և 2D մոդելներ պահելու և խմբագրելու հնարավորություն, որը տալիս է միայն Beegraphy-ն։
- Պարամետրիկ մոդելի եռաչափ տեսք (3D view), ինչի շնորհիվ նախագծողները/մոդելավորողները կարող են տեսնել մշակվող մոդելի տեսքը եռաչափ տարածության մեջ, ինչպես նաև ցուցադրել այն գործընկերներին և պատվիրատուներին: Այս գործառույթը բազմաթիվ մոդելավորողների կօգնի խուսափել հավելյալ ծառայություններից և թույլ կտա խնայել գումար։
BeeGraphy-ն ամբողջությամբ հայաստանյան ծագում ունեցող նախագիծ է, որը ստեղծվել է 2021 թ․ սկզբին Երևանում՝ մի խումբ ձեռնարկատերերի և ծրագրային ինժեներների կողմից։ Թիմում ընդգրկված են 20-ից ավելի մասնագետներ՝ ծրագրավորողներ, մաթեմատիկոսներ, 3D մոդելավորողներ և այլն։
Այս պահին BeeGraphy Editor մոդելավորման ծրագիրը գտնվում է վերջնական լրամշակումների փուլում (V1.0)։ Ծրագրակազմի առաջին հիմնական թողարկումը նախատեսվում է 2022 թ․ փետրվարի 27-ին։ Ներկա փուլում արդեն նախագործարկվել է BeeGraphy Parametric Models Shop մոդելների խանութը, որտեղ վաճառվում են մոդելավորողների կողմից պատրաստված 2D և 3D պարամետրիկ մոդելներ:

BeeGraphy Parametric Models Shop
BeeGraphy-ն հրավիրում է մոդելավորողներին փորձարկել օնլայն ծրագրակազմի գործիքներն ու հնարավորությունները՝ ստանալով խմբագրիչն օգտագործելու բացառիկ և անվճար հնարավորություն։ Մոդելավորողների և նախագծողների դիտարկումներն ու կարծիքները կօժանդակեն գործիքաշարերն ու հնարավորություններն ավելի հարստացնելու և օգտակար դարձնելու համար։