Ինչ հնարավորություններ է տալիս եկամտահարկի վերադարձը անշարժ գույք ձեռք բերելիս
Օգտվե՞լ եկամտահարկի վերադարձի հնարավորությունից 2020-ին բնակարան ձեռք բերելու համար
Եկամտային հարկի վերադարձ․ ինչպե՞ս օգտվել առավելություններից
Սեփական բնակության տարածքի՝ բնակարանի կամ առանձնատան, ձեռքբերումը բոլոր հասուն, կայացած մարդկանց առաջնային նպատակներից մեկն է: Բնակարանի կամ առանձնատան գնումը, ավաղ, հեշտ ու մատչելի գործընթաց չէ: Բայց, բարեբախտաբար, մերօրյա բանկային համակարգը հնարավորություն է տալիս անել դա՝ առանց սպասելու

Աշխարհում ու Հայաստանում համաճարակով պայմանավորված՝ մասնագետները կանխատեսում են անշարժ գույքի շուկայում միջինում 5-10 տոկոս գնանկում
պապիկի ժառանգությանը կամ ծերության օրոք միայն նախատեսված գումարը հավաքելուն: Կայուն աշխատանք ու եկամուտ ունեցող մարդիկ գիտեն, որ կարող են հույսը դնել իրենց իսկ վճարած եկամտահարկի վերադարձի վրա: Եթե դու նրանցից մեկն ես ու ուզում ես պարզել, թե ինչպես է գործում օրենքը, ահա քո բոլոր հարցերի պատասխանները:
Ի՞նչ է ասում օրենքը և ե՞րբ է այն ընդունվել
2015 թվականի հունիս ամսից ընդունված՝ Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն՝ բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր պետական բյուջե են վճարում եկամտահարկ, կարող են պետությունից հետ ստանալ իրենց վճարած գումարը՝ դրանով կառուցապատողից բնակարան կամ անհատական բնակելի տուն գնելու համար ձևակերպած հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսները վճարելու համար:
Եկամտահարկի վերադարձի մասին օրենքը ուժի մեջ է մտել 2015 թվականին և վերաբերում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին:
—————————————————————

«Երկիր» անշարժ գույքի գործակալության մասնագետները պատրաստ են օգնել հիփոթեքային վարկով բնակարան կամ առանձնատուն ձեռք բերելու և շուկայում առկա առաջարկները համեմատելու հարցում։ Խորհրդատվության և առաջարկների համար կապվեք մեզ հետ՝
Անվճար խորհրդատվություն
—————————————————————
2018 թվականի հունվարի 1-ից օրենքը որոշակի փոփոխությունների ենթարկվեց:
Այսպիսով, եկամտահարկի վերադարձի օրենքից կարելի է օգտվել՝
- հիփոթեքային վարկի տոկոսագումարների վերադարձից կարող է օգտվել յուրաքանչյուր հարկատու միայն մեկ անգամ
- բնակարանը կամ բնակելի տունը հենց առաջնային շուկայից՝ կառուցապատողից, գնելու դեպքում
- տան գումարը պետք է չգերազանցի 55 միլիոն դրամը
- վերադարձվող եկամտահարկի ընդհանուր գումարը մեկ եռամսյակում չպետք է գերազանցի 1.5 միլիոն դրամը
Ու՞ր գնալ, ու՞մ դիմել, ի՞նչ փաստաթղթեր նախապատրաստել հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձի համար
ՀՀ կառավարության N 1321-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն հարկային մարմին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
- սահմանված ձևի դիմում
- անձը հաստատող փաստաթուղթ
- հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը
- հիփոթեքային վարկը տրամադրած՝ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կողմից տրված տեղեկանք հաշվետու եռամսյակում վարկառուի կողմից վճարված տոկոսների գումարների վերաբերյալ
- կառուցապատողի կողմից տրված տեղեկանք
- բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիր կամ առուվաճառքի պայմանագիր կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիր
- գործատուի կողմից հաստատված տեղեկանք՝ եռամսյակի ընթացքում վարձու աշխատողի վճարած եկամտային հարկի գումարների վերաբերյալ, եթե անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն
Հետագա հաշվետու եռամսյակներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն հարկային մարմին է ներկայացնում միայն սահմանված ձևի դիմում և վճարված տոկոսների մասին բանկի կողմից տրված տեղեկանք: Եթե չկան մերժման հիմքեր, հարկային մարմինը դիմումը ներկայացնելուն հաջորդող տասնվեց աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարարական՝ եկամտային հարկի վերադարձն ապահովելու նպատակով:
Քանի՞սն են օգտվել եկամտային հարկի վերադարձից ու որքան գումար է ընդհանուր փոխանցվել

2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործընթացի սկզբից վարկառուներին (համավարկառուներին) պետական բյուջեից վերադարձվել է վճարված եկամտային հարկի 8,7 միլիարդ դրամի չափով գումար
ՀՀ պետական եկումուտների կոմիտեի կայքից պարզ է դառնում, որ 2015 թվականի ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է եկամտային հարկի 273,9 մլն դրամ, 2016-ին՝ 1.349,8 մլն դրամ, 2017-ին՝ 2.416,0 մլն դրամ, իսկ 2018 թվականի ընթացքում՝ 4.683,7 մլն դրամ գումար:
2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործընթացի սկզբից վարկառուներին (համավարկառուներին) պետական բյուջեից վերադարձվել է վճարված եկամտային հարկի 8,7 միլիարդ դրամի չափով գումար: Ըստ կանխատեսումների՝ 2020-ին այդ թիվը կհասնի քսան միլիարդ դրամի:
Պետական եկամուտների կոմիտեի կայքի տրամադրած տվյալների համաձայն՝ մեկ տարվա ընթացքում այս հնարավորություններից օգտվողների թիվը աճել է 75%-ով, իսկ վճարված գումարի չափը՝ 94%-ով:
Ընդհանուր առմամբ 2015 թվականից սկսած, վարկառուներին (համավարկառուներին) է վերադարձվել մոտ 14.2 մլրդ դրամի չափով եկամտային հարկ։ Եթե 2015 թվականին այն կազմել է ընդամենը 274 մլն դրամ, ապա անցյալ տարվա միայն հունվար-սեպտեմբերին այն արդեն հասել է 5.4 մլրդ դրամի։
Ո՞վքեր են շահում այս գործընթացից
Այս գործընթացն ունի հինգ տարվա փորձ: Գործընթացի հաջողության մասին կարծիքները բավականին տարբեր են: Այս տարվա մարտին վարչապետ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց ծրագիրը կանգնեցնելու նպատակների մասին:
Ըստ պետական մոտեցման՝
- Ծրագիրն ի սկզբանե նախատեսված է եղել անշարժ գույքի շուկայում ժամանակավոր ակտիվություն ապահովելու համար
- Ծրագրից օգտվողների և վճարվող գումարի թիվը տարեցտարի աճում է և 2020-ի ավարտին կարող է հասնել 20 միլիարդ դրամի: Ընդ որում, դա մեկ տարվա ցուցանիշն է, բայց քանի որ հիփոթեքային վարկերը, հիմնականում, ձևակերպվում են 15-20 տարով, ապա այդ գումարը պետք է բազմապատկել այդքան անգամ, ինչը բեռ է դառնում պետբյուջեի համար
- Քանի որ այդ գումարը նախատեսված է միայն տոկոսադրույքների մարման համար, ապա փաստացի այն գնում է բացառապես բանկերին
Ծրագրի կասեցումը դեռևս քննարկումների փուլում է, բայց եթե անգամ այն հաստատվի, ապա՝
- Ծրագիրը ոչ այնքան կկասեցվի, որքան կձևափոխվի՝ վերածվելով սոցիալական բնակարանաշինության, ու ավելի արդյունավետ կգործի՝ ի օգուտ քաղաքացիների և պետության
- Որոշումը հետադարձ ուժ չի ունենա, ու այն քաղաքացիներն, ովքեր արդեն օգտվում են ծրագրից, կշարունակեն ստանալ իրենց եկամտահարկերը
Այս քառակողմ գործարքի մյուս ներկայացուցիչները՝ կառուցապատողները, գոհ են ծրագրից ու պատրաստ են պետությանը ձեռնտու պայմանավորվածություններ ձեռք բերել, միայն թե ծրագիրը շարունակի գործել ինչպես առաջ:
Անշարժ գույքի առուվաճառքում մասնագիտացած ընկերությունների ներկայացուցիչները տարբեր առիթներով նշում են, որ այս ծրագիրն հիմա էլ իր օգուտն է տալիս պետությանը․
- ապահովում է արտասահմանյան ներդրումներ
- մեծ հարկեր են մուծվում պետությանը
- աշխատանքներում ներգրավվում են տարբեր ոլորտներ՝ աշխատատեղ ապահովելով այդ ոլորտներով զբաղված անձանց համար
- թարմացվում է բնակֆոնդը
Գործարարների կարծիքով՝ այս ծրագրի կասեցման հաշվին խնայված գումարով հնարավոր է կառուցել ընդամենը 2-4 բազմահարկ նորակառույց շենք: Պետությունը կարող է շարունակել ծրագիրն ու առաջարկել կառուցապատողներին կառուցել հավելյալ այդ մի քանի շենքը սոցիալապես անապահովների համար: Նման գործարքից կշահեն բոլորը:
Շահավե՞տ է այս ծրագիրը քաղաքացիների համար, թե՞ ոչ՝ դժվար է հասկանալ: Մի կողմից ծրագրի օգնությամբ քաղաքացիները վճարում են միայն բնակարանի մայր գումարը: Բայց մյուս կողմից, գաղտնիք չէ, որ ծրագրի պայման հանդիսացող առաջնային շուկայից՝ նորակառույց շենքերից, գնված տները զգալիորեն ավելի թանկ արժեն, քան՝ երկրորդային շուկայի անշարժ գույքը:
Մնում է կարծել, որ իրենց գումարը պետությունից հետ ստանալու ու միայն մայր գումարը վճարելու միտքը ոգևորում է քաղաքացիներին և մղում մտնել այս գործարքի մեջ, այլապես դրանից օգտվողների թիվը տարեցտարի այսպիսի աճ չէր գրանցի:
Իսկ ի՞նչ է հիփոթեքն ու ի՞նչ առանձնահատկություններ ունի այն
Հիփոթեքը վարկի տեսակ է, ըստ որի դուք ձեռք եք բերում անշարժ գույք՝ այն գրավ դնելով բանկում, բանկը վճարում է տան գումարը, որը դուք որոշակի տոկոսների հետ վերադարձնում եք բանկին տարիների ընթացքում:
Սկբունքը նույնն է, բայց ամեն բանկ ու վարկային կազմակերպություն ունի իր պայմանները, այդ պատճառով այս վարկատեսակից օգտվելիս ուսումնասիրեք տարբեր բանկերի և վարկային կազմակերպությունների առաջարկները, մանրամասնությամբ ճշտեք պայմանները, վճարման ժամկետները, ապահովագրության հնարավորությունները, տոկոսադրույքները, հավելավճարները, պետական աջակցության ծրագրերը, որոնցից մեկն էլ հենց եկամտահարկի վերադարձն է:
Հիշեք, որ խոսքը երկարաժամկետ՝ տասնյակ տարիների գործարքի մասին է, հետևաբար մասնագետների հետ (շատ բանկեր ունեն նման խորհրդատուներ կամ նույնիսկ ծրագրեր) հաշվարկեք ձեր ֆինանսները, եկամուտները, ծախսերը, հետո միայն ընտրեք ձեզ ամենահարմար տարբերակը:
Խորհուրդ է տրվում հիպոտեկային վարկը ձևակերպել այն փոխարժեքով, որով աշխատավարձ կամ եկամուտ եք ստանում:
Չմոռանաք նաև ձեր վարկային պատմության մասին, որը պետք է հավատ ներշնչի բանկին ձեզ հետ այս գործարքի մեջ մտնելու համար:
Բնակարանների գներ, հիփոթեք և այլն
Աշխարհում ու Հայաստանում համաճարակով պայմանավորված՝ մասնագետները կանխատեսում են անշարժ գույքի շուկայում միջինում 5-10 տոկոս գնանկում, ու եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ եկամտահարկի վերադարձի գործընթացը դեռ չի կասեցվել և եթե անգամ կասեցվի, ապա դրանից արդեն օգտվողները չեն զրկվի այդ հնարավորությունից, ապա կարելի է ասել, որ ներկայումս անշարժ գույքի ձեռքբերման համար բավականին շահավետ ժամանակահատված է:
.
Սիրարփի Թելիմյան // RealBusiness.am
Սիրարփին ֆրիլանս լրագրող է, արդեն 10 տարի լուսաբանում է բիզնես և տուրիստական ոլորտի վերլուծական թեմաներ տարբեր լրատվական և վերլուծական ռեսուրսների համար։
☑ Twitter ☑ Linkedin