Ինչպիսին կլինի ներդրումային միջավայրն ու ինչ ռիսկեր կան բիզնեսում․ կանխատեսումներ և տենդենցներ Հայաստանում 2020թ․-ի համար։ Գնահատել կորոնավիրուսային համավարակի ազդեցությունն ու պատճառած ճգնաժամը, անխոս դեռևս վաղ է, սակայն ունենալ ճգնաժամից դուրս գալու և զարգացման սցենարներ անհրաժեշտ է անգամ ներկա անկանխատեսելի, ոչ ստաբիլ իրավիճակում։ Այն, որ աշխարհն այլևս նույնը չէ, կամ գոնե չի լինի առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում, արդեն ակնհայտ է՝ համաձայն տարբեր հեղինակավոր մասնագետների ու կառույցների վերլուծության ու կանխատեսումների։ Չնայած այն բանին, որ կորոնավիրուսային հիվանդությունը մահացության մակարդակով (մոտ 5.45%) բարձր է…