2020-ը պատմության մեջ կմնա որպես անորոշությունների ժամանակահատված, իսկ ցանկացած անորոշություն, սպասողական տրամադրություններ է ստեղծում։ Անշարժ գույքի, մասնավորապես, հիփոթեքային շուկան անմասն չի մնացել առողջապահական գլոբալ ճգնաժամից՝ խորապես, բայց դանդաղ ազդվելով գնողունակ հատվածի սպասողական վարքագծից։ Անորոշություն անշարժ գույքի շուկայում Հետաքրքիր է, որ անշարժ գույքի առուվաճառքի պահանջարկի նվազման հետ նվազել է նաև վարձակալության պահանջարկը։ Արդեն կարելի է հստակ արձանագրել, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակից սկսյալ՝ անշարժ գույքի պոտենցիալ ձեռքբերողները առայժմ ձեռնպահ են մնում կտրուկ որոշումներ կայացնելուց՝ զգուշավոր ու ոչ հաստատակամ դառնալով և սպասելով…