Ինչ արտադրանք է Հայաստանից արտահանվել վերջին տասնամյակներում — վիճակագրություն և փաստեր Թարմ մրգից մինչև տուրիզմ… չարտահանվող բան գոյություն չունի. վստահեցնում են մասնագետները, պարզապես պետք է գտնել ճիշտ շուկան ու քո սպառողին: Հայկական որ արտադրանքներն ամենամեծ պոտենցիալն ունեն արտասահմանյան շուկայում Ապրանքների արտահանումը որոշակի հատկություններով նյութական բարիքների դուրսբերումն է։ Ծառայությունների արտահանումը արտադրական և սպառողական բնույթի ծառայությունների տրամադրումն է արտասահմանյան գործընկերներին։ Կապիտալի արտահանումը միջոցների ներդրումներն են՝ արտասահմանում սեփական արտադրություն կազմակերպելու համար։ Բայց որքան էլ ընդհանրական հնչի այս ձևակերպումը, ամեն երկիր ունի իր առանձնահատկությունները…