BeeGraphy ընկերությունը մշակում է երկչափ և եռաչափ պարամետրիկ մոդելավորման օնլայն խմբագրիչ, որն աշխարհում իր տեսակով կլինի առաջինը։ BeeGraphy ընկերությունը 2022 թ․-ին շուկա կմտնի 3 օնլայն ռեսուրսներով՝ 2D/3D պարամետրիկ մոդելների խանութ, 2D/3D պարամետրիկ մոդելավորման օնլայն խմբագրիչ և API միջերես՝ նախատեսված միջհարթակային ինտեգրացիաների համար։ BeeGraphy ընկերության թիմում ընդգրկված են ծրագրավորողներ, ինժեներներ, նախագծողներ և մաթեմատիկոսներ, որոնք NURBS (Non-uniform rational basis spline) մաթեմատիկական մոդելավորման հնարավորությունները կիրառում են երկչափ և եռաչափ մոդելավորման մեջ, ինչի արդյունքում BeeGraphy խմբագրիչում ստեղծված երկչափ և եռաչափ մոդելները (2D/3D models) առավելագույնս…